Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ոչ թե հրաժարական, այլ «սառեցված» լիազորություններ

Ոչ թե հրաժարական, այլ «սառեցված» լիազորություններ
03.06.2013 | 18:05

Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել: Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը, և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
Հունիսի 1-ին` ժամը 23.30-ի մոտակայքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Վերջինիս եղբայր, ՊՆ սպա Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում է: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, որը կքննի ՊՆ քննչական մարմինը: Ձերբակալված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ